211652_close_icon
views-count2570 դիտում article-date 08:34 21-01-2015

«Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում» տարօրինակ արկղեր են հայտնվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի թիվ 2 շենքում՝ «Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում», երեկ մի պահ խուճապային վիճակ է ստեղծվել: «Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» հիմնադրամի սենյակներից մեկում աշխատակիցները նկատել են արկղեր և փորձել են պարզել, թե դրանք ով է բերել, և ինչ կա դրանցում: Բացելուց հետո տեսել են, որ արկղերում պայթուցիկ սարքերի նմանվող առարկաներ կան: Հնարավոր վտանգից խուսափելու համար ահազանգել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն: Տեղում հավաքված քաղաքացիները նկատել են, թե ինչպես են ԱԻՆ աշխատակիցները մարդկանց հորդորել լքել նշված շենքը, մի մասն էլ մինչև փրկարարների ժամանելն է «փախել» շենքից: Սակայն թերթի հետ զրույցում «Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայից» պաշտոնապես ասել են, թե կատարվածի մասին առաջին անգամ են լսում: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր