ԱԻՆ հակակարկտային 40 կայանքներից Արարատի մարզում կատարվել է 15071 կրակոց
Օգոստոսի 16-ին, ժամը 10:20-ից մինչև 11:41-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 40 կայանքներից Արարատի մարզի Արմաշ, Սուրենավան, Արարատ, Նոյակերտ, Ավշար, Եղեգնավան, Լուսառատ, Փոքր Վեդի, Տափերական, Շահումյան համայնքների և Արտաշատ քաղաքի տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 1 ամպ, կատարվել է 15071 կրակոց:


