6743 դիտում
18:39 15-08-2017
Արցախում «Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ կողմից գրանցվել է միջշրջանային և ներշրջանային 22 950 երթ
2017թ. առաջին կիսամյակում «Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ կողմից գրանցվել են միջշրջանային և ներշրջանային 22 950 երթ, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ երթերի թիվը աճել է 1109-ով (21 841 երթ): Նույն ժամանակահատվածում դեպի Հայաստանի Հանրապետություն իրականացվել է 1677 երթ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 97-ով (1580 երթ):
2017թ. առաջին կիսամյակում միջշրջանային և ներշրջանային ավտոբուսային երթերի արդյունքում փոխադրող կազմակերպությունների կողմից տեղափոխել են 239 156 ուղևոր, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ուղևորների թիվը կազմել էր 227 739: ՀՀ հետ կապող միջպետական ավտոբուսային երթուղիների սպասարկման արդյունքում գրանցվել է 17 147 ուղևոր, նախորդ տարվա 17 419 ուղևորի փոխարեն:
Միջշրջանային և ներշրջանային ավտոբուսային երթուղիների ցանցում ընդգրկված են 166 բնակավայր և սպասարկվում է բնակչության մոտ 85 տոկոսը՝ 126 հազ. մարդ: Ընկերությունը միջշրջանային և ներշրջանային երթուղիների սպասարկումն իրականացնում է 102 ավտոբուս, իսկ միջպետական ուղևորափոխադրումները՝ 21:
[b]Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
1013 դիտում
16:12 17-04-2021
Ուժեղացված ռեժիմով շուրջօրյա հերթապահություն միջպետական և միջշրջանային ճանապարհահատվածներում. Արցախի ՆԳՆ
Այս բաժնից
532 դիտում
17:41 06-05-2024
Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է
550 դիտում
17:28 06-05-2024
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ