211652_close_icon
views-count7381 դիտում article-date 12:39 15-08-2017

Նյու Յորքի կենտրոնում հարյուրավոր մարդիկ բողոքի են դուրս ելել նախագահ Թրամփի դեմ

Նյու Յորքի կենտրոնում տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության դեմ բողոքի ակցիա, որի ընթացքում հարյուրավոր մարդիկ երթով շարժվել են դեպի «Թրամփ Թաուեր», հաղորդում է Ria Novosti-ն։ «Մղձավանջը պետք է ավարտվի։ Թրամփի ու Փենսի ռեժիմը պետք է հեռանա»,-գրված է եղել ակտիվիստների բարձրացրած պաստառների վրա։ Բողոքի ակիցան սկսվել էր դեռ օգոստոսի 13-ին՝ ի պատասխան Շարլոթքվիլլի իրադարձություննրի։ Այս պահին Վիրջինիա նահանգում դեռ պահպանվում է հայտարարված արտակարգ դրությունը՝ կապված ծայրահեղ աջակողմյանների ու նրանց հակառակոդների միջև տեղի ունեցած բախումների հետ։

Նմանատիպ նյութեր