Նյու Յորքի դատախազությունը ստուգումներ է անցկացնում Դոնալդ Թրամփի բարեգործական հիմնադրամում
Նյու Յորքի նահանգային դատախազությունը հետաքննում է ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին պատկանող բարեգործական հիմնադրամի գործունեությունը, հաղորդուն է BBC-ն։
Դատախազության ղեկավար Էրիկ Շնայդերմանի խոսքով՝ դատախազությունը գործում է միմիայն օրենքի սահմաններում։ Ստուգումների պատճառը, ինչպես նա նշել է, հիմնադրամի կողմից ոչ կոմերցիոն կառույցների հետ գործունեություն ծավալելու շուրջ դատախազության կասկածներն են։
Շնայդերմանը չի պարզաբանել, թե կոնկրետ ինչ գործունեության մասին է խոսքը։
Նշենք, որ Թրամփի հիմնադրամը մի քանի սկանդալների մեջ արդեն իսկ հայտնվել է։ ԶԼՄ-ների փոխանցմամբ, Թրամփը մի քանի անգամ հիմնադրամին հատկացված գումարները սեփական նպատակների համար է օգտագործել։