Ռոնալդուն կարող է որակազրկվել 12 խաղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը «Բարսելոնայի» հետ Իսպանիայի Սուպերգավաթի համար առաջին [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/14/1074693/]խաղում[/url] (3:1) հեռացվել էր խաղադաշտից, կարող է երկարատև որակազրկվել մրցավարին հրելու համար:
32-ամյա պորտուգալացին կարող է 12 խաղ բաց թողնել, քանի որ գլխավոր մրցավար Ռիկարդո Բենգոեչեան հանդիպման արձանագրությունում նշել է այն դրվագը, երբ խաղաշտը լքելիս Ռոնալդուն հրել է իրեն. «Խաղացողին հեռացնելուց հետո նա՝ ի նշան անհամաձայնության, թեթև հրել է ինձ», նշված է արձանագրության մեջ:
Համաձայն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնակարգի, մրցավարին հրելու համար խաղացողը որակազրկվում է 4-ից 12 խաղով:
Եթե Ռոնալդուն որակազրկվի նվազագույնը 5 խաղով, ապա այդ պատիժը կտարածվի նաև Իսպանիայում անցկացվող բոլոր մրցաշարերի վրա, ներառյալ՝ Լա Լիգան:
4 խաղով որակազրկումը կգործի միայն երկրի Սուպերգավաթի խաղերի վրա: