Ռոնալդուն որակազրկվել է երկու խաղով
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որակազրկման բաց կթողնի իր թիմի առաջիկա երկու հանդիպումները: Նման պատժամիջոց պորտուգալացոո նկատմամբ կիրառվել է Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի` «Կորդոբա» - «Ռեալ» խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետաևանքով: Հիշեցնենք, որ Ռոնալդուն միտումնավոր կերպով հարվածել էր մրցակցի խաղացողին և կարմիր քարտ էր ստացել:
Այդպիսով Ռոնալդուն իր թիմին չի կարողանա օգնել «Ռեալ Սոսիեդադ»-ի և «Սևիլիա»-ի հետ խաղերում: