Խերարդ Պիկեն կարող է որակազրկվել 4-ից 12 խաղով. տեսանյութ
«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն Իսպանիայի Սուպերգավաթում՝ «Ատլետիկի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/18/61999/]խաղում[/url] (1:1) կարմիր քարտի պատճառով կարող է որակազրկվել 4-ից 12 խաղով:
Հանդիպման 55-րդ րոպեին Պիկեն եզրային մրցավարին հայհոյել է, որ վերջինս «խաղից դուրս» վիճակ չի արձանագրել «Ատլետիկին», որից հետո գլխավոր մրցավար Վելասկո Կարբալյոն Պիկեին անմիջապես հեռացրեց դաշտից:
Խաղից հետո Վելասկո Կարբալյոն համապատասխան նշում է արել հանդիպման արձանագրությունում: