211652_close_icon
views-count4151 դիտում article-date 14:02 14-08-2017

ՀՀ ՓՊ նախագահը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի իրավունքի դպրոցի դասախոս, դոկտոր Սուրեն Գոմցյանին

Օգոստոսի 11-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի իրավունքի դպրոցի բիզնես իրավունքի դասախոս, դոկտոր Սուրեն Գոմցյանին: Սուրեն Գոմցյանը ծանոթացել է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների վերապատրաստման դասընթացներ անցնելու ընթացակարգին, դասընթացների ծրագրերին: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների հետ փորձի փոխանակման հնարավորությունը, փաստաբանների համար բիզնես իրավունքին առնչվող մասնագիտական վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու հարցը:

Նմանատիպ նյութեր