211652_close_icon
views-count17945 դիտում article-date 21:16 11-08-2017

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Եվրասիական երաժշտական խաղերի բացման և փակման համերգները

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն օգոստոսի 15-25-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք Եվրասիական երաժշտական խաղերի շրջանակներում կղեկավարի Աստանայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախումբը։ Եվրասիական երաժշտական խաղերն անցկացվում են առաջին անգամ։ Մասշտաբային երաժշտական այս նախաձեռնությունն ուղեկցվելու է դաշնամուր, ջութակ, վոկալ մասնագիտություններով անցկացվելիք մրցույթներով և դասական երաժշտության համերգներով։ Եվրասիական երաժշտական խաղերի ընթացքում ելույթ են ունենալու համաշխարհային մեծության երաժիշտներ, անցկացվելու են նաև վարպետության դասեր աշխարհի լավագույն երաժիշտների և մանկավարժների կողմից։ Մաեստրո Սմբատյանին է վերապահված Եվրասիական երաժշտական խաղերի բացման և փակման համերգները ղեկավարելու պատիվը։ Օգոստոսի 15-ին Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Աստանայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա դաշնակահարուհի Նարե Արղամանյանը, իսկ օգոստոսի 25-ին՝ կլարնետահար Անդրեաս Օտանզամերը։ Կհնչեն Ալեքսեյ Շորի, Պյոտր Չայկովսկու, Սերգեյ Ռախմանինովի, Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր