211652_close_icon

Ռոնալդուի հրաժարագինը կազմում է 1 մլրդ եվրո

views-count2144 դիտում article-date 14:33 14-10-2014
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հրաժարագինը կազմում 1 մլրդ եվրո: Այդ մասին հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը: ««Ռեալ»-ի և Ռոնալդուի միջև գործող պայմանագրում նշված կետի համաձայն, այլ ակումբ Ռոնալդուին կարող է ձեռք բերել 1 մլրդ եվրո վճարելու դեպքում: Նա երջանիկ է «Ռեալ»-ում և ցանկանում է բազմաթիվ նվաճումների հասնել: Ես համոզված եմ, որ Կրիշտիանուն ընթացիկ մրցաշրջանում կբարելավի իր ցուցանիշները և նոր ռեկորդներ կգարցնի»,- Մենդեշի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Նմանատիպ նյութեր