Ֆիլիպիններում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Ռիխտերի սանդղակով 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ֆիլիպիններում։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Էպիկենտրոնը գտնվել է Լուսոն կղզու մոտակայքում, իսկ ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաք Մանիլայում, որտեղ դպրոցներից և այլ շինություններից տարհանել են մարդկանց։
Ինչպես հայտնում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 168 կմ խորության վրա։