Ֆիլիպիններում երկրաշարժ է տեղի ունեցել
                        Ֆիլիպինների Սամբալես նահանգում առավոտյան 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է երկրի Սեյսմոլոգիայի կենտրոնը:  
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սան Անտոնիո քաղաքից 43 մկ հեռավորության վրա: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվում, սակայն Սեյսմոլոգիայի կենտրոնը հայտարարել է, որ ցնցումներն ամենայն հավանականությամբ կկրկնվեն: 
Հնարավոր ցունամիի մասին չի հայտարարվել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

