211652_close_icon
views-count3920 դիտում article-date 16:17 10-08-2017

Ամփոփ տեղեկատվություն՝ «Կանեփ-կակաչ-2017» միջոցառման վերաբերյալ (օգոստոսի 7-ից 9-ը)

Օգոստոսի 7-ից հանրապետությունում մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը: Ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` 3 օրում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 7667 կգ կանեփի և 13,5 կգ կակաչի վայրի աճած կանաչ զանգված: Տնամերձ 9 հողամասերից հայտնաբերվել է 73.5 կգ կանեփի 980 բույս: Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ ապօրինի շրջանառությունից առգրավվել է 533.45 գրամ «մարիխուանա», 0.5 գրամ «կրիստալ» և «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոցներ: Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամավոր հանձնվել է 5 նռնակ, 6 հրազեն, տարբեր տրամաչափի 1464 փամփուշտ: Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 9 հետախուզվող: Ըստ ոստիկանության ստորաբաժանումների՝ պատկերը հետևյալն է. - ոստիկանության Երևան քաղաքի վարչություն – 104 կգ վայրի աճած կանեփ, տնամերձ հողամասերից հայտնաբերված կանեփի 581 բույս, 4 հետախուզվող, 1 հրազեն, 27,8 գրամ մարիխուանա, 0,5 գրամ կրիստալ, - Արագածոտնի մարզային վարչություն – 222 կգ վայրի աճած կանեփ, - Արարատի մարզային վարչություն – 1265 կգ վայրի աճած կանեփ, տնամերձ հողամասերից հայտնաբերված կանեփի 182 բույս, - Արամավիրի մարզային վարչություն – 192 կգ վայրի աճած կանեփ, տնամերձ հողամասերից հայտնաբերված կանեփի 7 բույս, 1 հետախուզվող, 1 նռնակ, 1004 փամփուշտ, 469,5 գր. մարիխուանա, - Գեղարքունիքի մարզային վարչություն - 1226 կգ վայրի աճած կանեփ, 4 նռնակ, 118 փամփուշտ, 1 հրազեն, 5,4 գր. մարիխուանա, - Լոռու մարզային վարչություն - 3104 կգ վայրի աճած կանեփ, 3,6 գր. մարիխուանա, - Կոտայքի մարզային վարչություն - 191 կգ վայրի աճած կանեփ, տնամերձ հողամասերից հայտնաբերված կանեփի 62 բույս, 24,9 գր մարիխուանա, - Սյունիքի մարզային վարչություն - 111 կգ վայրի աճած կանեփ, տնամերձ հողամասերից հայտնաբերված կանեփի 148 բույս, 1 հետախուզվող, - Վայոց ձորի մարզային վարչություն - 37 կգ վայրի աճած կանեփ, 13,5 կգ վայրի աճած կակաչ, 1 հետախուզվող, - Տավուշի մարզային վարչություն - 990 կգ վայրի աճած կանեփ, - Շիրակի մարզային վարչություն - 225 կգ վայրի աճած կանեփ, 85 փամփուշտ, 1 հրազեն, 2,25 գր. մարիխուանա: [b]ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ [/b]

Նմանատիպ նյութեր