«Բորուսիան» Դեմբելեի համար «Բարսելոնայից» պահանջել է 150 մլն եվրո
Հայտնի են դարձել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեի՝ «Բարսելոնա» հավանալան տեղափոխության որոշ մանրամասներ:
Ինչպես հայտնել է բրիտանական The Guardian-ը, գերմանական ակումբը կատալոնացիներից պահանջել է 150 մլն եվրո:
«Բորուսիան» չի ցանկանում վաճառել 20-ամյա տաղանդավոր ֆրանսիացուն, առաջին հերթին այն պատճառով, որ նման տարիքի ու մակարդակի փոխարինող հնարավոր չէ գտնել մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը:
Նախորդ տարվա ամռանը «Բորուսիան» Դեմբելեին «Ռենից» ձեռք էր բերել 15 միլիոն եվրոյի դիմաց: Տրանսֆերային պայմանագրում նաև կետ էր ներառվել, որ «Ռենը» Դեմբելեի հետագա վերավաճառքից կստանա գումարի 25%-ը: