«Բարսելոնան» Կոուտինյոյի և Դեմբելեի համար կվճարի 200 մլն եվրո
«Բարսելոնան» մոտ օրերս կհայտարարի «Լիվերպուլի» և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողներ Ֆիլիպե Կոուտինյոյի ու Ուսման Դեմբելեի տրանսֆերների մասին:
Թիմի կազմի ուժեղացման պահանջով հանդես են եկել Սերխիո Բուսկետսը և «Բարսելոնայի» այլ ֆուտբոլիստներ՝ Իսպանիայի Սուպերգավաթի համար առաջին խաղում «Ռեալից» կրած պարտությունից հետո (1:3):
Ֆուտբոլիստներից յուրաքանչյուրի համար կատալոնացիները պատրաստ են վճարել 100-ական միլիոն եվրո, հայտնում է Sport.es-ը: