211652_close_icon
views-count8341 դիտում article-date 19:28 10-08-2017

«Բորուսիան» հաստատեց, որ «Բարսելոնայի» առաջարկը՝ Դեմբելեի համար, մերժվել է, իսկ ֆուտբոլիստը՝ կորել

Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես հաստատել է, որ «Բարսելոնայի» առաջարկը՝ հարձակվող Ուսման Դեմբելեի տրանսֆերի վերաբերյալ, մերժվել է: ««Բորուսիան» բանակցություններ է վարել «Բարսելոնայի» հետ՝ Ուսման Դեմբելեի հնարավոր տրանսֆերի շուրջ: Հանդիպման ժամանակ «Բարսելոնայի» ներկայացուցիչները առաջարկ են արել, որը չի համապատասխանում ոչ ֆուտբոլիստի մակարդակին, ոչ շուկայում ներկայիս տնտեսական վիճակին: Այդ իսկ պատճառով «Բորուսիան» մերժել է այդ առաջարկը: Քանի որ այս պահին «Բարսելոնան» նոր առաջարկ չի արել, Դեմբելեն չի տեղափոխվում այդ ակումբ, և ներկայումս տրանսֆերը քիչ հավանական է», նշված է դորտմունդյան ակումբի հայտարարության մեջ: Ակումբը նաև նշել է, որ Դեմբելեն այսօր բաց է թողել «Բորուսիայի» մարզումը և կապի մեջ չի մտնում: «Հուսով ենք, որ նրա հետ ոչինչ չի պատահել», ասել է «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Պետեր Բոսը:

Նմանատիպ նյութեր