211652_close_icon

Քաթարը դյուրացրել է վիզային ռեժիմը 80 երկրների քաղաքացիների համար

views-count6326 դիտում article-date 16:18 09-08-2017
Քաթարի իշխանությունները հայտարարել են 80 երկների հետ վիզային ռեժիմը դյուրացնելու որոշման մասին։ Այդ մասին նշված է Visit Qatar պաշտոնական զբոսաշրջային պորտալում։ Ըստ ցուցակի՝ 33 պետությունների քաղաքացիներ, այդ թվում՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի, կարող են 180 օրվա համար վիզա ստանալ, սակայն նրանք իրավունք կունենան մնալ Քաթարի տարածքում միայն 90 օր։ Մյուս 47 պետությունների քաղաքացիները, այդ թվում՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, կկարողանան 30 ստանալ միայն 30 օրվա վիզա և ցանկության դեպքում կարող են ավելացնել ևս 30 օր։

Նմանատիպ նյութեր