Մեկնարկեց Ուկրաինայի համար ԵՄ երկրների հետ ազատ վիզային ռեժիմը. առաջին 600 ուկրաինացիները արդեն հատել են սահմանը
Այսօր՝ հունիսի 11-ին, Ուկրաինայի քաղաքացիների համար մեկնարկել է առանց վիզայի ռեժիմը Եվրոպա:
Կենսաչափական անձնագիր ունեցող Ուկրաինայի քաղաքացիները այօսրվանից պաշտոնապես հնարավորություն ունեն առանց վիզա ստանալու 90 օրով մեկնել Շենգենյան գոտու տարածք:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտնել է, որ Ուկրաինան առաջիկայում նաև կանդամակցի ՆԱՏՕ-ին:
Առաջին 600 քաղաքացին արդեն հատել է սահմանը:
Նշվում է, որ իսպանական Բարսելոնայի օդանավակայանում ուկրաինացիներին դիմավորել են ողջույնի խոսքերով պաստառներով: