211652_close_icon

Վրաստանում գործող վիզային ռեժիմը ՀՀ քաղաքացիների համար կփոխվի. Ժողովուրդ

views-count2625 դիտում article-date 09:53 23-12-2014
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Վրաստանում գործող վիզային ռեժիմը, որի արդյունքում ՀՀ քաղաքացիները 90 օրից ավել չեն կարող մնալ այդ երկրի տարածքում, կփոխվի: Ըստ տեղեկությունների, երբ դեկտեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել է Վրաստան, վրացահայ պատգամավորները նրան հորդորել են այս հարցը բարձրացնել վրաց գործընկերների հետ բանակցությունների ժամանակ: Ստեղծված իրավիճակի շուրջ Հայաստանի վարչապետը զրուցել է Վրաստանի ղեկավարության հետ և նրանց փոխանցել վրացահայության մտահոգությունները, որոնց մի մասը ՀՀ քաղաքացի է: Մեր տեղեկություններով՝ օրերս Վրաստանի Կառավարությունից բարձրաստիճան մի պաշտոնյա զանգահարել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանին և խոստացել, որ առաջիկայում վիզային ռեժիմի կարգը փոփոխության կենթարկվի: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր