6472 դիտում
17:02 06-08-2017
Ամիրան Ամիրխանով. Ապացուցեցինք, որ մեզնից պետք է վախենալ
Բասկետբոլի 2019 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Շվեդիայի դեմ հաղթանակից հետո Ամիրան Ամիրխանովը լրագրաողների հետ զրույցում կիսվեց տպավորություններով.
«Բոլորին շնորհավորում եմ այս մեծ հաղթանակի կապակցությաամբ: Սլովակիայի նկատմամաբ հաղթանակից հետո շատերը մտածում էին, որ մեր բախտը բերել է: Բայց այս խաղով ապացուցեցինք, որ ամեն դեպքում, մեզնից պետք է վախենալ:
Մի պահ կարծես թե թուլացրինք, բայց հետո կարողացանք հավաքվել, լավ պաշտպանվել: Աշխարհի առաջնության ընտրական փույում այս մակարդակի խաղ ցույց տալը այնքան էլ հեշտ չէ:
Շատ շնորհակալ եմ մեր երկրպագուներին: Աջակցությունն ուղղակի հիանալի էր: Այնպիսի տպավորություն էր, որ ոչ թե երեք հազար, այլ 10 հազար երկրպագու կար դահլիճում: Հույս ունեմ, որ սա մեր ուղու միայն սկիզբն է և առաջիկայում հաղթանակներ են սպասվում»,- ասաց Ամիրխանովը:
Աշխարհի առաջնության ընտրական փուլի A խմբում Հայաստանի հավաքականը երկու հաղթանակ է տարել և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մեր թիմի հաջորդ հանդիպումն օգոստոսի 9-ին է: Հայ բասկետբոլիստներն արտագնա խաղում կմրցեն Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ:
Նմանատիպ նյութեր
13042 դիտում
14:49 10-07-2020
Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից. Հայտարարություն
1243 դիտում
13:41 17-04-2024
Սոչիում ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը
Այս բաժնից
862 դիտում
23:00 09-05-2024
Ըմբիշներ Արթուր Սարգսյանը և Հայկ Մնացականյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել
1390 դիտում
17:38 08-05-2024
Ռոստովում կայացած Մուայթայի միջազգային խոշոր մրցաշարում հայ մարզիկները նվաճել են 15 մեդալ
1162 դիտում
21:34 06-05-2024
Կայացել է «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլը