Նիդերլանդներում ուղևորատար գնացք է գծերից դուրս եկել. կա զոհ
1 մարդ է զոհվել և ևս մի քանիսը վիրավորվել Նիդերլանդներում ուղևորատար գնացքի՝ գծերից դուրս գալու հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով նիդերլանդական ԶԼՄ-ներին:
Դեպքը տեղի է ունեցել, երբ գնացքը բախվել է վերամբարձ կռունկին:
Prorail Pena երկաթուղային ընկերության ներկայացուցչի խոսքով՝ միջադեպը գրանցվել է այսօր առավոտյան տեղի ժամանակով ժամը 09:00-ին՝ Դալֆսեն քաղաքի մերձակայքում:
Դեպքի հանգամանքները պարզվում են: