211652_close_icon
views-count28259 դիտում article-date 21:47 05-08-2017

Երևանում բախվել են Mitsubishi -ն ու Yamaha մոտոցիկլը. Կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ օգոստոսի 4-ին ավտոմեքենայի և մետոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Կոմիտաս պողոտայի և Վրացական փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 32-ամյա Հռիփսիմե Սեդրակյանի վարած Mitsubishi մակնիշի 35 DC 547 համարանիշի և 21-ամյա Միքայել Բարսեղյանի վարած Yamaha մակնիշի AA 744 համարանիշի մոտոցիկլը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` վթարի հետևանքով մոտոցիկլի վարարդ Մ. Բարսեղյանն ու նրա ուղևորուհի 21-ամյա Գոհար Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր