3347 դիտում
11:11 05-08-2017
Հակակարկտային պիլոտային ծրագիրն ընթացքի մեջ է. նոր հրթիռային կայանները շուտով կլինեն Հայաստանում
Օգոստոսի 4-ին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքում գտվող ռադիոլոկացիոն կայանում:
Հայաստանում կարկտահարությունից պաշտպանության առավել արդյունավետ մեթոդներ ներդնելու նպատակով ներկայումս, ՀՀ կառավարության որոշմամբ, իրականացվում է պիլոտային ծրագիր, որի շրջանակում պետբյուջեի միջոցների հաշվին կատարվում է ռադիոլոկացիոն կայանի արդիականացում, որպեսզի այն կարողանա սպասարկել նաև նույն ծրագրով ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզերում ներդրվող նոր, ժամանակակից հրթիռային հակակարկտային կայանները:
Այս օրերին Հայաստանում գտնվող ռուս բարձրակարգ մասնագետների օգնությամբ 1973թ. արտադրության կայանը համալրվում է նորագույն թվային սարքավորումներով, որի շնորհիվ՝
- կբարձրանա դրա գործողության կայունությունն ու հուսալիությունը,
- կապահովի ամպերի պարամետրերի չափման ճշգրտության բարձրացումը, հեռավերահսկողությունն ու կարգաբերումը.
- կնվազեն սպասարկման ծախսերը:
Բանակցությունների արդյունքում՝ ռուսական ընկերությունը նախատեսված 2 հակակարկտային հրթիռային կայանի հետ միասին, որպես նվիրատվություն, կտրամադրի ևս մեկ կայան: Սրանով պայմանավորված՝ 2 կայան կտեղադրվի Արագածոտնի, մեկն էլ Արմավիրի մարզում՝ ստեղծելով շղթայական պաշտպանության գոտի:
Հաջորդ ամսին նոր կայաններն արդեն կլինեն Հայաստանում: Կայանների գործարկումը նախատեսվում է հոկտեմբերի սկզբին: Սա հնարավորություն կտա կարկտահարությունից հուսալի պաշտպանության տակ առնել շուրջ 45 հազար հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք:
Ռադիոլոկացիոն կայանի արդիականացման հետ միաժամանակ կատարվում է համակարգի ենթակառուցվածքների հիմնանորոգում (հրթիռների պահպանության համար անհրաժեշտ պահեստների նախապատրաստում, կայանի շենքի վերանորոգում, կայանների տեղադրման վայրերի ուսումնասիրություն և այլն):
Գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքի վերաբերյալ՝ ՀՀ ԱԻ նախարարը հանձնարարեց հնարավորինս արագ ավարտել արդիականացումը և անցնել ծրագրի գործանական փուլին, ինչպես նաև ներկայացնել առաջարկներ՝ արդիականացված ռադիոլոկացիոն կայանի նոր հնարավորությունները տնտեսության այլ ոլորտներում օգտագործելու համար:
[img]http://shamshyan.com/ups/images/0998846001501913474802424.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
1320 դիտում
10:46 11-05-2014
Հակակարկտային կայանները կրակել են 14 հազար անգամ
1880 դիտում
19:42 11-05-2014
Հակակարկտային կայանները Լոռու մարզում իրականացրել են 1968 կրակոց
986 դիտում
16:15 16-06-2014
Լոռու մարզում տեղակայված հակակարկտային կայանները սկսել են կրակոցներ իրականացնել
Այս բաժնից
793 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
799 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
937 դիտում
19:56 30-01-2025
Fastex-ը մասնակցել է խաղային ոլորտի տարվա կարևորագույն միջոցառմանը՝ ICE Barcelona-ին