Ուկրաինայի նախագահի խորհրդական Նիկոլայ Տոմենկոն հայտարարել է, որ նորակազմ կառավարության պատգամավորներին հնարավոր է արգելեն գրառումներ կատարել Facebook սոցիալական ցանցի իրենց էջերում:
«Facebook-ը, Twitter-ը լավ բաներ են, ես կողմ եմ դրանց, սակայն ոչ աշխատանքային ժամի հաշվին: Մենք ցանկանում ենք արգելել Facebook-ը, քանի որ կարիք չկա, որ աշխատանքային ժամերին պատգամավորները սոցիալական ցանցում պատմեն, թե ինչի մասին են երազում»,-ասել է նա: