211652_close_icon
views-count39218 դիտում article-date 17:07 04-08-2017

Խոշոր ավտովթար Երևանում. Mitsubishi Pajero-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5-ին, վերջինն էլ հայտնվել է մայթին՝ արմատախիլ անելով ծառը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Լենինգրադյան 32 հասցեի դիմաց Mitsubishi Pajero մակնիշի 81 VԼ 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5 մակնիշի 90 ՏՏ 400 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Հարվածի արդյունքում BMW-ն շպրտվել է մայթ և արմատախիլ արել ծառը; Այս պահին վարորդները սպասում են, որպեսզի ժամանեն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Վթարի մասին տեղեկացվել է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանելու է հերթապահ հետաքննիչը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված փողոցի այս հատվածում հաճախակի են լինում ճանապարհատրանսպորտային պատահարներ, քանի որ այն համարվում է արագընթաց ճանապարհ, և որոշ վայ-վարորդներ մինչև վերջ սեղմում են գազի սեղմակը, ինչի հետևանքով էլ չեն կարողանում կառավարել ավտոմեքենան և տեղի է ունենում ճանապարհատրանսպորտային պատահար։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր