211652_close_icon

Սպանվել է «Աշ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորման հրամանատարներից Ալի Ջաբալը

views-count4868 դիտում article-date 16:34 04-08-2017
Ամերիկյան ուժերը Սոմալիում ոչնչացրել է «Աշ-Շաբաբ» ծայրահեղ իսլամիստական խմբավորման դաշտային կարևոր հրամանատարներից մեկին։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն; Ըստ տեղեկութունների՝ հարվածը ահաբեկիչների դիրքերին հասցվել է հուլիսի 30-ին, ինչի հետևանքով սպանվել է Մուհամմեդ Հուսսեինը, ով առավել հայտնի էր «Ալի Ջաբալ» մականվամբ։ Զինվորականների տվյալներով՝ Ալի Ջաբարը ղեկավարում էր Մոգադիշո և Բանադիր շրջաններում իսլամիստ գրոհայինների գործողությունները և ծրագրել էր խոշոր հարձակում կատարել։ Նշենք, որ մարտի վերջին ԱՄՆ-ի նախագահ դոնալդ Թրամփը ընդլայնեց խմբավորման դեմ համատեղ պայքարում ամերիկյան զորքերի լիազորությունները՝ աջակցելու համար ահաբեկիչների դեմ պայքարում Աֆրիկյան միության առաելությանը և Սոմալիի անվտանգության ուժերին։

Նմանատիպ նյութեր