Ամերիկյան ավիահարվածից սպանվել է «Աշ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորման առաջնորդներից մեկը
Սոմալիում ամերիկյան ռազմաօդային ուժերի հարվածների արդյունքում սպանվել է «Աշ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորման առաջնորդներից մեկը՝ Հասսան Ալի Դհուրեն, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ամերիկյան բարձրաստիճան աղբուրների:
Պենտագոնի տրամադրած տեղեկության համաձայն՝ Դհուրեն անմիջականորեն մասնակցություն ուներ Սոմալիում իրականացված 2 ահաբեկչություններին՝ 2014 թ-ին Մոգադիշո օդանավակայանի ու 2015 թ-ին մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող հյուրանոցի վրա կատարված հարձակումներին, ինչի հետևանքով զոհվել էր 30 մարդ, այդ թվում՝ ամերիկացի զբոսաշրջիկներ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հարվածը հասցվել է Քենիայի հետ սահմանից ոչ հեռու: Բացի Դհուրից, սպանվել են ևս 2 ծայրահեղականներ:
Նշենք, որ 2012 թ-ին «Աշ-Շաբաբը» միավորվեց «Ալ-Քաիդայի» հետ: