Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ֊ի ավիահարձակման հետևանքով ոչնչացվել է «Աշ Շաբաբ» խմբավորման առաջնորդ Ահմեդ Գոդանին։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։
«Մենք հաստատում ենք, որ «Աշ Շաբաբ»֊ի հիմնադիրներից մեկը՝ Ահմեդ Գոդան սպանվել է»,֊ ասվում է Պենտագոնի մամլո ծառայության հայտարարության մեջ։
Նշենք, որ սեպտեմբերի 2֊ին հայտարարվել էր, որ ԱՄՆ֊ը Սոմալիում ռազմական գործողություններ է անցկացնում՝ ընդդեմ իսլամական խմբավորման զինյալների։