5648 դիտում
13:10 30-07-2017
Վիգեն Սարգսյանը ՌԴ-ում երեկ ներկա է եղել «Միջազգային բանակային խաղեր 2017»-ի բացմանը
Մերձմոսկվայում հուլիսի 29-ին հանդիսավորությամբ մեկնարկել են երրորդ «Միջազգային բանակային խաղերը», որոնց մասնակցում է 28 երկրի 4000 զինվորական։ Տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
«Միջազգային բանակային խաղեր 2017»-ն անց է կացվում 5 երկրների` Ռուսասատանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Բելառուսի և Չինաստանի զորավարժարաններում։
Բացման արարողությանը ներկա է գտնվել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Հայկական բանակի թիմն այս ռազմական մրցումներում ներկայացված է 75 զինծառայողներով։ Հայ զինծառայողներն իրենց ուժերը կչափեն «Տանկային բիաթլոն» մարզաձևում, իրենց հմտությունները կստուգեն նաև սակրավորները, հետախույզներն ու դիպուկահարները։
Առաջին անգամ խաղերին մասնակցում են Իսրայելը, Սիրիան, Ուզբեկստանը և Մարոկոն։ Միջազգային բանակային խաղերը կտևեն մինչև օգոստոսի 12-ը, իսկ օգոստոսի 5-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում կհայտարարվի նաև Հայստանի օր, որի ընթացքում կհնչեն հայկական երգն ու պարը, կներկայացվի հայկական մշակույթը։
Նմանատիպ նյութեր
3072 դիտում
21:37 16-07-2018
Հայ զինծառայողները ՌԴ-ում և Բելառուսում կմասնակցեն Միջազգային բանակային խաղեր-2018-ին
1571 դիտում
19:00 21-07-2016
Հայ տանկիստները մեկնել են Մոսկվա մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառմանը
2092 դիտում
18:25 21-05-2018
ՀՀ ՊՆ ներկայացուցիչները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումների անցկացման վայրերի տեղազննմանը
Այս բաժնից
1246 դիտում
23:39 21-11-2024
Պատասխան միշտ կլինի. Պուտինը հայտարարել է՝ կիրառել են առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռ
1057 դիտում
22:20 21-11-2024
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազաներին հարվածելու մասին
1099 դիտում
20:54 21-11-2024
Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ