211652_close_icon
views-count1981 դիտում article-date 18:25 21-05-2018

ՀՀ ՊՆ ներկայացուցիչները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումների անցկացման վայրերի տեղազննմանը

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մասնակցում են մայիսի 21-ից 24-ը Մոսկվայում անցկացվող «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումների նախապատրաստման և պլանավորման եզրափակիչ համաժողովին, քննարկումներին ու կազմակերպչական հարցերի ճշտմանը: ՀՀ ՊՆ ներկայացուցիչները կմասնակցեն նաև ՌԴ տարածքում` Պենզա, Կոստրոմա, Նովոսիբիրսկ, Սանկտ Պետերբուրգ քաղաքներում «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումների պլանավորված միջոցառումների անցկացման վայրերի տեղազննմանը:

Նմանատիպ նյութեր