Խաբարովսկում ավիացիոն հրթիռային զենքերի պահեստ է պայթել
Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում` ավիացիոն հրթիռային զենքերի պահեստում, պայթյուն է տեղի ունեցել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` պայթյունը որոտացել է Գալիչնի գյուղի զինվորական զորամասի տարածքում: Այժմ այդտեղ խիտ ծխածածկույթ է առաջացել, սակայն զենքերի պայթյունները դադարել են:
Միջադեպը հարակից տարածքում գտնվող տների համար վտանգ չի ներկայացնում: