211652_close_icon

Կադրային փոփոխություններ ԱԻՆ-ում. նշանակումներ են արվել և կոչումներ են շնորհվել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

views-count6557 դիտում article-date 17:46 29-07-2017
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ ՀՀ ԱԻՆ ՓԾ Ծառայության կազմակերպման վարչությունում, Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդան քաղաքի և Երևանի փրկարարական վարչության Կենտրոն բաժնի հրշեջ-փրկարարական ջոկատներում: Նախարար Դ. Տոնոյանի այլ հրամաններով` ՀՀ ԱԻՆ Աղետների բժշկության կենտրոնի բուժկանխարգելման բաժնի պետ Լևոն Գրիգորյանին և ՀՀ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ ՓՈՒՀ բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Դավիթ Գրիգորյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի կոչում: ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով փ/ծ գնդապետ Դավիթ Զաքարյանն, իր դիմումի համաձայն, ազատվել է Փրկարար ծառայության կադրերի վարչության պետի պաշտոնից՝ անցնելով թոշակի: Երկար տարիների անբասիր ծառայության համար ԱԻ նախարարը Դ. Զաքարյանին պարգևատրել է մեդալով և շնորհակալագրով: Նախարարի մեկ այլ հրամանով՝ սեփական դիմումի համաձայն, աշխատանքից է ազատվել ՀՀ ԱԻՆ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ Հրանտ Հարությունյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր