9533 դիտում
22:54 28-07-2017
Հարցը պետք է հիմնովին լուծվի. Դավիթ Խաժակյանը՝ Երևանի տրանսպորտի մասին. «Ազատություն»
Նկատի ունենալով հարցի մասշտաբները և այն, որ հնարավոր չէր Հայաստանում եղած գիտական ռեսուրսների միջոցով այս խնդիրը լուծել, պետք էր ներգրավել միջազգային խորհրդատու կազմակերպություն: Երևանի տրանսպորտի խնդիրներին «Ազատություն» ռադիոկայանի եթերում անդրադարձել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:
Թե որքանով է գումարը մեծ կամ փոքր, ըստ «Ելք»-ի ավագանու անդամի՝ կարելի է դատել միայն, երբ ծանոթանան մրցույթին մասնակցող կազմակերպություններին:
«Մի բան է ակնհայտ է, որ կատարվող միջոցառման ծավալը հսկայական է, համենայնդեպս, այն, ինչ ակնկալվում է, շատ մեծ է: Այստեղ են Անգլիայից եկած մասնագետներ, ովքեր տարբեր քաղաքների համար նման ծրագրեր իրականացրել են, նախագծել են ցանցը, որը բավականաչափ տարողունակ աշխատանք է, ենթադրում է ամբողջ ցանցի մշակումը, տոմսային համակարգի մշակումը, թե որ երթուղայինն ինչ ճանապարհով է ընթանալու, ինչ ժամային կտրվածքներով, շարժակազմերի հաշվարկը»,-տեղեկացրել է Դավիթ Խաժակյանը:
Ըստ նրա՝ հարցը պետք է հիմնովին լուծվի՝ ի տարբերություն այն վիճակի, որ կա այսօր, երբ ոչ պատշաճ վիճակում են գազելները, ավտոբուսները, ոչ ժամանակային առումով է քաղաքային տրանսպորտը ճշգրիտ աշխատում:
«Այս խնդիրների ամբողջ խումբը պետք է ներառվի այդ ծրագրի մեջ: Մենք դրա համար աշխատելու ենք, հետևողական ենք լինելու, որ կատարված ծախսն արդարացվի»,-հայտարարել է ավագանին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր[url=https://www.azatutyun.am/] կայքում[/url]:
Նմանատիպ նյութեր
2585 դիտում
16:47 10-03-2021
Իշխանափոխության հարցը պետք է լուծվի բացառապես սահմանադրական ճանապարհով. Լեւոն Տեր-Պետրոսյան
2106 դիտում
11:08 11-01-2022
Միայն գովազդն արգելելով հարցը չի լուծվի, պետք է աշխատել հասարակության հետ. «Փաստ»
Այս բաժնից
748 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
685 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը
979 դիտում
11:18 25-01-2025
Կիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է