ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ահաբեկչական ակտեր պատրաստող կասկածյալների է ձերբակալել
Անվտանգության դաշնային ծառայությունը Սանկտ Պետերբուրգում Կենտրոնական Ասիայից ներգաղթած 7 անձ է ձերբակալել, որոնք կասկածվում են ահաբեկչական ակտեր նախապատրաստելու մեջ: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«Հուլիսի 28-ին կենտրոնասիական տարածաշրջանից ներգաղթած՝ 7 անձից բաղկացած խումբ է ձերբակալվել: Նրանք կասկածվում են Սանկտ Պետերբուրգում ահաբեկչական ակտեր նախապատրաստելու մեջ», - ասվում է Անվտանգության դաշնային ծառայության հայտարարության մեջ: