ՌԴ Դաշնային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հաստատել է Դոկու Ումարովի մահը
Կասեցվել է Իմարաթ-Կովկաս» ահաբեկչական կազմակերպության գործունեությունը: Այս մասին հայտնել է ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը՝ հանդես գալով Ազգային հակաահաբեկչական հանձնաժողովում՝ հաստատելով ահաբեկիչ Դոկու Ումարովի ոչնչացման փաստը:
«Անցկացված օպերատիվ-մարտական գործողությունների արդյունքում ոչնչացվել է «Իմարաթ-Կավկազ» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ումարովը»,-ընդգծել է նա:
Բորտնիկովը նշել է նաև, որ 2014 թվականի առաջին քառամսյակում անցկացվել է 33 ահկաահաբեկչական գործողություն, ոչնչացվել է ակտիվ հանցախմբերի 13 առաջնորդ և 65 անդամ: