5939 դիտում
22:56 27-07-2017
Պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը և աջակցենք քրդական պետության հիմնմանը. Յաիր Լապիդ
Կնեսետում ներկայացված Yesh Atid («Ապագա կա») կուսակցության հիմնադիր առաջնորդ Յաիր Լապիդն առաջարկել է Իսրայելի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Գործիչը նման հայտարարությամբ է հանդես եկել, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտ հայտարարություններ էր հնչեցրել Իսրայելի հասցեին՝ ալ-Աքսա մզկիթի մուտքի մոտ մետաղորսիչ դնելու վերաբերյալ իսրայելական կողմի որոշման առնչությամբ: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը:
«Թուրքիան պետք է հասկանա, որ չի կարող շարունակել հարվածել Իսրայելին: Եկել է ժամանակը, որ դադարեցնենք հաճոյանալ Թուրքիային, որն ամեն անգամ ավելի ուժեղ է հարվածում: Մենք պետք է ասենք՝ այո, հասկացանք, այժմ պետք է սկսենք մեր քաղաքականությունը. այսօրվանից մենք աջակցում ենք անկախ քրդական պետության հիմնմանը, մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը, պետք է անենք ամեն բան, որը չէինք անում, երբ Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունեինք, քանի որ հիմա և ապագայում այդ երկրի հետ լավ հարաբերություններ չենք ունենալու»,- նշել է Յաիր Լապիդը:
Նա կարծիք է հայտնել, որ Իսրայելը պետք է մոռանա Թուրքիայի հետ գազատար ունենալու գաղափարը: «Իսրայելը չի կարող թույլ տալ կախված լինել մի սպառողից, որը բոլոր առումներով վերածվել է թշնամական կամ կիսաթշնամական պետության»,- ասել է Yesh Atid կուսակցության ղեկավարը:
Նմանատիպ նյութեր
3711 դիտում
11:26 14-09-2018
«Մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը». ամերիկացի կոնգրեսական
1576 դիտում
16:02 21-02-2015
Բակո Սահակյանն ընդունել է հայտնի իսրայելցի գիտնական Յաիր Աուրոնին
3535 դիտում
19:36 24-02-2017
Բենգալացի ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը պիտի ճանաչենք. Հրանտ Բագրատյան
Այս բաժնից
478 դիտում
12:53 30-04-2024
Աֆղանստանում վեց մարդ մահացել է մզկիթի վրա հարձակման ժամանակ
397 դիտում
12:40 30-04-2024
ՀՀ դեսպանն ու Սարա Ուիլշոուին քննարկել են հայ-կանադական տնտեսական համագործակցությունը խորացնելու հեռանկարները
496 դիտում
10:03 30-04-2024
Ինդոնեզիայում ժայթքել է Ռուանգ հրաբուխը