211652_close_icon
views-count1576 դիտում article-date 16:02 21-02-2015

Բակո Սահակյանն ընդունել է հայտնի իսրայելցի գիտնական Յաիր Աուրոնին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է հայտնի իսրայելցի գիտնական, Իսրայելի Բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Աուրոնին: Հանդիպմանն արծարծվել են հայ ժողովրդի պատմությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանն արժեւորել է հայոց ցեղասպանության պատմությանն առնչվող թեմաների շուրջ Յաիր Աուրոնի հետազոտությունները գիտակրթական եւ բարոյական տեսանկյուններից` ընդգծելով, որ պրոֆեսորի աշխատությունները լուրջ ներդրում են Մեծ եղեռնի ուսումնասիրության ու միջազգային ճանաչման, ինչպես նաեւ հայ եւ հրեա ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի ամրապնդման գործում: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր