Բենգալացի ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը պիտի ճանաչենք. Հրանտ Բագրատյան
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փակ նիստում այսօր քննարկվել է Հրանտ Բագրատյանի առաջարկը` Բանգլադեշում 1971 թվականին բենգալացի ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարություն ընդունելու վերաբերյալ: Քննարկումից հետո լրագրողների հետ զրուցում պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշել է, որ հանձնաժողովում կասկածներ ունեին, ցանկանում էին մերժել։
«Հանձնաժողովը որոշեց հարցը ընդունել ի գիտություն, աշխատել Բանգլադեշի պառլամենտի հետ, դա նույնպես քայլ է, պրոցեսի հիմք է, միանգամից պատրաստ չեն օրենքը ընդունել»,- տեղեկացրեց պատգամավորը։
Հրանտ Բագրատյանը տվյալներ ներկայացրեց բենգալացիների ցեղասպանության վերաբերյալ. «Սպանվել է 3,5 մլն մարդ։ Դա զարհուրելի է, նույնքան զարհուրելի է ինչպես Հայոց ցեղասպանությունը, այնպիսի ֆիլմեր կան, որ դուք տեսնեք, պարզապես կզարմանաք։ Մենք չենք կարող անընդհատ մեր մասին խոսել, կողքերը չտեսնել, չենք կարող էգոիստ լինել»: