Ջանլուիջի Բուֆոն. Ինչո՞ւ է Նեյմարի արժեքը 220 մլն եվրո, այլ ոչ թե՝ 600
«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը անդրադարձել է «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի տրանսֆերային արժեքին:
«Այս ամենը կեղծ է հնչում: Ինչո՞ւ է Նեյմարը գնահատվում 220 միլիոն եվրո, այլ ոչ թե՝ 600: Պապս միշտ ասում էր. «Փուչիկը որքան էլ փչես, բոլոր դեպքերում պայթելու է»:
Ես այլևս ի վիճակի չեմ հասկանալ, թե ինչ չափանիշներով են գնահատում ֆուտբոլիստներին: Այդ ամեն պատահական կերպով է ստացվում, ամեն ինչ այն մարդկանց ձեռքում է, որոնք շատ փող ունեն. այսօր դա 10 է, վաղը՝ արդեն 100», ասել է Բուֆոնը:
Նշենք, որ ՊՍԺ-ն Նեյմարի «Բարսելոնայից» կարող է ձեռք բերել 222 մլն եվրոյով: