Ժոզե Մոուրինյո. Տեխնիկայի առումով Պոգբան չի զիջում ոչ Մեսիին, ոչ՝ Ռոնալդուին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Բարսելոնայից» կրած [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/27/1073476/]պարտությունից[/url] (0:1) հետո ընդգծել է թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տեխնիկական հագեցվածությունը:
«Կարելի է վիճել տեղափոխությունների, տակտիկայի մասին, սակայն գնդակի հետ վարվելը նախկինի պես ֆուտբոլում ամենակարևորն է: Նստարանից ես գեղեցիկ տեխնիկան ընդգծում եմ նույնիսկ մրցակցի խաղացողների կատարմամբ:
Այսօր իմ խաղացողներից մեկը՝ Պոգբան, ցույց տվեց, որ տեխնիկայի առումով չի զիջում ոչ Մեսիին, ոչ՝ Նեյմարին, ոչ՝ Ռոնալդուին, ոչ Կրոսին, ոչ՝ Մոդրիչին», ասել է Մոուրինյոն: