Վենեսուելայում ցույցերի ժամանակ մեկ օրում 3 մարդ է մահացել
                        Վենեսուելայում ցույցերի ժամանակ մեկ օրում մահացել է 3 մարդ: Ընդհանուր առմամաբ զոհերի թիվը հասնում է 103-ի: Այդ մասին գրում է BBC-ին:
Ինչպես հայտնում է աղբյուրը` Մերիդայում  տղամարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Մահացածների թվում կա նաև 16-ամյա դեռահաս:
Հիշեցնենք, որ Վենեսուելայում ապրիլ ամսից  բողոքի ակցիաներ են անցկացվում: Զանգվածային ցույցերը կազմակերպել է ընդդիմությունը, որը բողոքում է Գերագույն դատարանի` վերջերս ընդունած որոշման դեմ: Որոշման համաձայն` սահմանափակվում են խորհրդարանի լիազորությունները:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

