Վենեսուելայում զանգվածային ցույցերի ընթացքում զոհվել է 3 մարդ
Վենեսուելայում զանգվածային ցույցերի ընդիմադիրների և ոստիկանների միջև բախումների ընթացքում 3 զոհ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Կարաբոբոյի նահանգապետ Ֆրանսիսկո Ամելյաչը։
Այս տարվա փետրվարին սկսված զանգվածային ցույցերի ժամանակ գրանցված զոհների թիվը 25֊ն է, տուժել է 300 մարդ։
Ըստ նահանգապետի խոսքերի, սպանվածներից մեկը ուսանող է, ում սպանել են դասից տուն վերադառնալիս։