Ավելի քան 1700 հրշեջներ փորձում են մարել Պորտուգալիան պատուհասած հրդեհները
Ավելի քան 1700 հրշեջներ մասնակցում են Պորտուգալիայում բռնկված հրդեհների մարման աշխատանքներին: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` աշխատանքներին մասնակցում է նաև 17 ինքնաթիռ: Հրշեջներն իրենց վերահսկողության տակ են վերցրել ևս 20 անտառներ:
Հրդեհներից առավել տուժել են Մակաո քաղաքի հարակից անտառներտ, որոնք գտնվում են Լիսաբոնից 200 կիլոմետր դեպի հյուսիս: