5533 դիտում
19:35 25-07-2017
Գուգարաց թեմը Սանահին վանքի տարածքում ապօրինի գերեզմանաշինության մասին պարզաբանում է տարածել
Գուգարաց թեմի դիվանը հաղորդագրություն է տարածել Սանահին վանքի տարածքում ապօրինի հողարկավորության և գերեզմանաշինության մասին լուրերի առչնությամբ:
«Այսու հաղորդագրությամբ Սանահին վանքի տարածքում վերջերս տեղի ունեցած ապօրինի հողարկավորության և գերեզմանաշինության առնչությամբ պարզաբանում ենք.
Սանահին վանքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է հանձնվել 13 ապրիլ 2011 թվականի թիվ 2656312 սեփականության վկայականով (գրանցված է իրավունքների պետական գրանցման միասնական 06-002-3 մատյանի 134 համարի տակ):
Համաձայն վկայականում սահմանանշվածի` եկեղեցու սեփականություն է հանդիսանում միմիայն վանքային համալիրն ու մատուռ սրբատեղիները` սահմանափակ չնչին հողակտորներով: Վանքի հարակից ողջ գերեզմանոցը ընդգրկված չէ վանքի սեփականության վկայականում և այն իբրև պահպանման գոտի, հանդիսանում է հուշարձանների վարչության և կամ համայնքային սեփականություն:
Մինչ Մայր Աթոռին հանձնվելը` Սանահին վանքի տարածքում խորհրդային և ապա ՀՀ անկախության առաջին տարիներին տեղական իշխանությունների, Սանահինի գյուղապետերի և ապա թաղապետերի թույլտվությամբ և հուշարձանների վարչության անտարբերության պատճառով կատարվել են հարյուրավոր հուղարկավորություններ:
Գուգարաց թեմը սկսյալ 1996 թվականից երբեք նոր թաղումների թույլտվություն չի տվել, այլ ընդհակառակը` մշտապես ահազանգել և մարզպետների միջոցով արգելել է գյուղապետերին ու թաղապետերին վանքի հարակից տարածքում անօրինական թաղումներ իրականացնել:
Այս մտահոգությամբ հուշարձանների վարչության մարզային ներկայացուցիչներին մշտապես թեմի կողմից հորդորվել է հսկել և տեր կանգնել այդ տարածքներին:
Հանրային հեռուստատեսությամբ մենք արդեն արտահայտվել ենք և սակայն կրկին դատապարտում ենք կատարվածը և տեղի ունեցած ապօրինության կապակցությամբ ակնկալում դատախազության և քննչական մարմինների վճիռը: Կոչ ենք անում նաև ՀՀ Մշակույթի նախարարությանը, պատկան կառույցներին` հետևողական լինել պատմական վայրերի և հուշարձանների, սրբավայրերի պահպանման գոտիների անձեռնմխելիության ապահովման հարցում:
Անդրադառնալով լրատվամիջոցների հրապարակումներում վանքի նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Ավետիք աբեղայի կողմից տրված բացատրություններին և հարցազրույցին` նշենք, որ դա ակնհայտ թյուրիմացություն է և հովվի անտեղյակության արդյունք»:
Նմանատիպ նյութեր
5291 դիտում
15:02 19-12-2017
Ձեռք մեկնիր եղբորդ. Գուգարաց թեմը նվիրեց 18-րդ բնակարանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1921 դիտում
14:24 15-01-2021
Գուգարաց թեմը ունի նոր առաջնորդ
Այս բաժնից
739 դիտում
18:57 23-01-2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ
832 դիտում
18:44 23-01-2025
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները
673 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը