Պորոշենկոյի ու Իվանիշվիլիի միջև գաղտնի հանդիպում է տեղի ունեցել. Սաակաշվիլի
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գաղտնի հանդիպում է անցկացրել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ ու Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին։
Վերջինիս խոսքով՝ Պորոշենկոն Իվանիշվիլիի հետ քննարկել է իրեն՝ Սաակաշվիլիին, Վրաստանին արտահանձնելու հարցը։
«Իմ ունեցած տվյալներով՝ Պորոշենկոն հատուկ մեկնել է Բաթումի, որպեսզի քննարկի այդ հարցը վրացական իշխանությունների փաստացի ղեկավար Իվանիշվիլիի հետ, Ուռեկիում գտնվող նրա նստավայրում։ Նրանց գաղտնի հանդիպումը տևել է ավելի քան 2 ժամ և գրեթե ամբողջովին նվիրվել ինձ»,-գրառել է Սաակաշվիլին։