Վրաստանում՝ Իվանիշվիլիի տան դիմաց, տեղի է ունեցել լարիի խորհրդանշական «հուղարկավորությունը». լուսանկարներ
Վրաստանում մի քանի ոչ կառավարական կազմակերպություններ երկրի ազգային արժույթի՝ լարիի արժեզրկման հետ կապված Թբիլիսիում լարիի խորհրդանշական հուղարկավորություն են կազմակերպել:
Ակցիան կրել է «Սգում ենք լարին» խորագիրը: Այն անցկացվել է երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի տան դիմաց:
«20-ամյա կյանքից և 2-ամա ծանր հիվանդությունից հետո լարին մահացավ: Մենք եկել ենք այստեղ, որպեսզի ասենք նախկին վարչապետին, որ նա խաբում է ժողովրդին»,-լրագրողներին հայտարարել է «Ափրիորի» կազմակերպության նախագահ Բեսո Շենգելիան:
2014 թվականի նոյեմբերից մինչ այսօր լարիի պաշտոնական փոխարժեքը դոլարի նկատմամբ ընկել է 26,8 տոկոսով, իսկ մարտի 29-ին Վրաստանի ազգային բանկի կողմից սահմանվել 2,2242 լարի՝ 1 դոլարի դիմաց: