6553 դիտում
18:31 24-07-2017
Կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել նաև հուլիսի 29-ի շաբաթօրյակին. Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել են, որ ավարտին են մոտենում համաքաղաքային շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքները, որը կանցկացվի հուլիսի 29-ին:
«Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ մեր համաքաղաքացիներն իսկապես սիրով են արձագանքում մեր կոչին: Տարեցտարի ավելանում է շաբաթօրյակին մասնակից անհատների, պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչների թիվը: Իմ շնորհակալությունը հայտնելով բոլոր նրանց, ովքեր մշտապես մասնակցում են համաքաղաքային այս նախաձեռնությանը, մեր բոլոր սրտացավ երևանցիներին, ովքեր ուզում են Երևանը տեսնել մաքուր, կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել նաև հուլիսի 29-ի շաբաթօրյակին», - նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման ու խնամքի աշխատանքները՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով ծաղկապատ տարածքները:
Նմանատիպ նյութեր
2085 դիտում
11:17 20-03-2019
Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ակտիվորեն մասնակցել համապետական մաքրության օրվան
Այս բաժնից
4591 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
886 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին