«Չելսին» ներողություն է խնդրել Չինաստանից՝ իր խաղացողի վիրավորական գրառման համար
«Չելսին» պաշտոնապես ներողություն է խնդրել չինացի ժողովրդից՝ թիմի պաշտպան Քենեդիի վիրավորական գրառման համար՝ Instagram-ում:
21-ամյա բրազիկացու հասցեին երկրպագուները սուլել են Պեկինում «Արսենալի» հետ ընկերական խաղի (3:0) ժամանակ այն բանի համար, որ ֆուտբոլիստը ծաղրել էր անվտանգության ծառայության աշխատակցին, որը քնել էր աշխատանքի վայրում:
«Ցավոք սրտի, թեպետ խաղացողը շատ արագ ջնջել էր հաղորդագրությունն ու ներողություն խնդրել, իսկ ակումբը չինական սոցցանցերի միջոցով էր ներողություն խնդրել, վնասն արդեն հասցվել էր:
«Չելսին» ևս մեկ անգամ անկեղծ ներողություն է խնդրում: Քենեդիի գործողությունները սխալ էին, սա նրա համար մեծ դաս կլինի: Նրա վարքագիծը չի արտացոլում ամբողջ թիմի դիրքորոշումը: Քենեդին խիստ նկատողություն է ստացել և կարգապահական պատասխանատվության ենթարկվել», նշված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Chelsea football club's player Kenedy posted this pic when the team is playing in China right now. #SayNoToRacism pic.twitter.com/15EmkxqTTU
— azpity (@azpi1130) July 22, 2017