211652_close_icon

Ֆրանկֆուրտում փրկարարները կանխել են շինարարական կռունկի անկումը տների վրա

views-count4696 դիտում article-date 20:27 22-07-2017
Գերմանական Մայնի Ֆրանկֆուրտում ավարտվել է ջարդված շինարարական կռունկի ապամոնտաժման գործողությունը: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ապամոնտաժման աշխատանքները կատարվում էին շինհարթակի հարևանությամբ գտնվող երկու բազմահարկ շենքի մոտ: Տարհանվել էր 800 բնակիչ: տարհանմամբ: Այս մասին ասվում է Ֆրանկֆուրտի ոստիկանության պաշտոնական թվիթերյան էջում: Ներկա պահին հատուկ գործողությունն ավարտվել է: Տարածքում դեռ գործում են տրանսպորտային սահմանափակումները, սակայն որոշ արգելափակված շինություններում կբացվի հետիոտների համար նախատեսված մուտքը: Հիշեցնենք, որ ուրբաթ օրը շինարարական կռունկը ջարդվել է՝ հայտնվելով «անկայուն վիճակում», և առաջացել է անկման վտանգ: Իրավապահ մարմինների աշխատակիցների տվյալների համաձայն՝ շինարարական կռունկի վարորդին հաջողվել է ինքնուրույն դուրս գալ. նա չի տուժել:

Նմանատիպ նյութեր